April 25

Լեզվական աշխատանք 341-347

Կոչական

341. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչոր տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

            Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝    Իսպանիայի թագաժառանգի համար:

            Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են             հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):


            Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
            Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
            Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
            Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ           կողմնորոշվեն:

շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝    Իսպանիայի թագաժառանգի համար:
            Այդ օրվանից մինչև այսօր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
            Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
            Ֆուտբոլիստների շապիկների վրա, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
            Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
            Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ           կողմնորոշվեն:

Երբ կան կոչականները իմանում ենք թե ում է հարցը տրված։

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
           
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
           
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Նախադասության ընդգծված բառերը կոչականներ են ցույց են տալիս ում է տրված հարցը

Նախադասության ընդգծված բառերը կոչականներ են նրանք ցույց են տալիս թե ում է տրված հարցը

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
կոչականներ են ցույց են տալիս ում է տրված հարցը։

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            Երիկա՛, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Արիանա՛, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Եվա՛:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Աննա՛:
            Գիտե՞ս, Մարի՛, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, Նատալի՛ հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն            փիլիսոփա:
           
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ            պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Կոչականներին ավելանում են լրացումներ։

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը:

            Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: – Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

            Բարի՛ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
           Գի՛ժ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
            Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, հետաքրքի՛ր նկարիչ:
            Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, սիրու՛ն հովիվ.
            Գիտե՞ս,ուժե՛ղ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
            Իզուր չէիք եկել,սիրու՛ն երեխաներ, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

            Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ կամակոր աղջիկ:

Բարի՛ մարդիկ դուք լա՞վ էք։
հարգելի՛ ծնողներ,դուք վաղը դպրոց չեք գալու։
ի՛մ հեռատես ընկեր,ես կարոտում էմ ձեզ։
անտառի՛ ծառեր,դուք շատ սիրուն եք։
ա՛յ կամակոր աղջիկ դու շատ հոքատար էս։

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:


Posted April 25, 2024 by miakarapetyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*