April 26

Լեզվական աշխատանք 348-353

Բարդ նախադասություն

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:

            Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր   համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ       դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է           ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում,             որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:
Ա խմբի նախադասություններում մեկ ստորոգհալ է Բ նախադասություններում երկու Բ խմբում բարդ նախադասություններ են։

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև կռվել էին։
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե նավապետը ճիշտ որոշում չկայացներ։
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն աշխատանքային օր չէր։
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ աշխատում են։
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ մարդիկ չկան
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ իրան լավ զգա։

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է        փոխել Երկրի դեմքը:
            Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
            Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է       փոխել Երկրի դեմքը:
            Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:
Ա խմբում պարզ նախադասություներ իսկ Բ խմբում բարդ

351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:

            Նախորդ վարժության Ա խմբում պարզ նախադասություններ են, որովհետև ունեն մեկ ենթակա և ստորոգյալ: Բ    խմբում բարդ նախադասություններ են, որովհետև ավելի շատ ենթակա և ստորոգյալ:

352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

            Նա ամեն առավոտ վազում է, որ արողջ լինի:
            Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի սիրուն մարմնի տեսակ ունենա:
            Նա ամեն առավոտ վազում է, չնայած ուշանում է:
            Նա ամեն առավոտ վազում է, իսկ իրա ընկերուհին չէ:
            Նա ամեն առավոտ չի վազում, այլ ուտում է:

353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

            Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի պահի տամը
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև նա սիրուն էր
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը փոքր էր
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին պահելու է
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ անձրև էր
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,և թափեց


Posted April 26, 2024 by miakarapetyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*