February 5

Սուրբ Սարգիս

  1. Ի՞նչ կրոնի հետևորդ էր Սարգիս զորավարը:
    Սարգիս զորավարը քրիստոնյա էր։
  2. Ինչու՞ նա գնաց Շապուհի մոտ ծառայելու:
    Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը պաշտպանել, Սարգսին  ուղարկում է  ծառայության Պարսկաստանի արքա Շապուհի մոտ:
  3. Ինչպե՞ս սպանվեց և հռչակվեց սուրբ:
      Զորականներից շատերը սկսում են Սարգիսով հիանալ, նրան են ցանկանում նմանվել, տեսնում թե ինչքան բարեպաշտ մարդ է, ու աստիճանաբար թողնում են հեթանոսությունը և դառնում քրիստոնյա: Իհարկե այս ամենը դուր չի գալիս կռապաշտ/կրակ պաշտող/ հեթանոս Շապուհին և նա ստիպում է Սարգսին, որ ընդունի հեթանոսությունը: Բայց Սարգիսը չի համաձայնում, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են:Հետո գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:
  4. Ավանդապատման մեջ աշուղ Ղարիբին ինչպե՞ս է հաջողվում երկար փորձություններից հետո հասնել իր սիրելիին:
    Նա աղոթում է Սուրբ Սարգիսին, և աղոտքը կատարվում է։ Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ:
February 5

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: