Category: Հայերենագիտություն

ՍՈՒՍԱՄԲԱՐ

Աճում է Կովկասում, Փոքր և Առաջավոր Ասիայում, գլխավորապես տափաստանային քարքարոտ զառիթափ լանջերին և մշակովի այգիներում։ Բարձրությունը 70-120 սմ է։ Տերևները ամբողջաեզր են կամ բութ ատամնավոր, գեղձավոր, խամրած կանաչ գույնի։ Ծաղկազամբյուղները բազմաթիվ են (10-60), 6-8 մմ լայնությամբ։ Եզրի ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, միջինները՝ խողովակավոր, դեղին։ Եթերայուղերի պարունակությունը տերևներում 0,4% է։ Սուսամբարը օգտագործվում է հատկապես բուրավետ պարտեզների ստեղծման և համեմունքների ստացման համար։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է որպես սպազմոլիտիկ դեղամիջոց։ Միջատասպան է։

Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։

Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:

Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին:
Հայկական դեղաբույսերից են․ 

 ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։ 

ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։

ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈւԿ-Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։

ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԵՐԵՔՆՈւԿ-հիմնականում, մարգագետնային երեքնուկն օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։

Սուրբ Գայանե եկեղեց

Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը:

Սուրբ Զատիկ

Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ այլ քրիստոնեության էությունը քրիստոնյայի հավատքի հիմքը այն ամենակարևոր ճշմարտությունը որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր չդադարող մի ցնծություն է որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը ովքեր ապրում են նրանով:

Ռիպսիմե եկեղեցի

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում:       Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա  կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից  նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին:  Կույսերի նահատակման տեղում,  հետագայում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցում են վկայարան` կիսագետնափոր հանգստարան, վրան` քարաշեն չորս սյուներով ամպհովանի: Գր. Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս կույսերին դասում է սրբերի շարքը, իսկ նրանց նահատակման օրը մտցնում եկեղեցու տասնյակի մեջ: Հետագայում` 618 թ.,  վկայարանի վրա Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը կառուցում է  Հռիփսիմեի եկեղեցին, որի մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շինարարական երկու արձանագրությունները:

Տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին: Այն  ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով:        Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը` չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի  արտահայտման  հիմնական միջոցն է: Այն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1մ) բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածի ուղղանիստ ծավալներից մինչև գմբեթի վեղարը` ծավալների ներդաշնակ անցումներով:

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Տեառնընդառաջ

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Տրնդեզ կամ ելնել Տիրոջն ընդառաջ։
  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Դե սկզբում մենք դրեցինք 3 սեղաների վրա քաղցրավենիքներ ու ես մի քանի պոպկորն վերցրեցի հետո գնացինք դուրս ու պարում էինք ու երգում հետո ես թռա կրակի վրով հետո գնացինք դասարան ու լիքը բաներ կերանք հետո ես միացրեցի առամ զամ զամը որ գնանք հյուրասիրենք դասատուներին ու հետո վերջ։
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։

Սուրբ Սարգիս

  1. Ի՞նչ կրոնի հետևորդ էր Սարգիս զորավարը:
    Սարգիս զորավարը քրիստոնյա էր։
  2. Ինչու՞ նա գնաց Շապուհի մոտ ծառայելու:
    Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը պաշտպանել, Սարգսին  ուղարկում է  ծառայության Պարսկաստանի արքա Շապուհի մոտ:
  3. Ինչպե՞ս սպանվեց և հռչակվեց սուրբ:
      Զորականներից շատերը սկսում են Սարգիսով հիանալ, նրան են ցանկանում նմանվել, տեսնում թե ինչքան բարեպաշտ մարդ է, ու աստիճանաբար թողնում են հեթանոսությունը և դառնում քրիստոնյա: Իհարկե այս ամենը դուր չի գալիս կռապաշտ/կրակ պաշտող/ հեթանոս Շապուհին և նա ստիպում է Սարգսին, որ ընդունի հեթանոսությունը: Բայց Սարգիսը չի համաձայնում, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են:Հետո գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:
  4. Ավանդապատման մեջ աշուղ Ղարիբին ինչպե՞ս է հաջողվում երկար փորձություններից հետո հասնել իր սիրելիին:
    Նա աղոթում է Սուրբ Սարգիսին, և աղոտքը կատարվում է։ Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ:

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: