Զարմանալի մարդուկը

Կար-չկար մի տղա կար: Այդ տղայի անունը Դավիթ էր: Նա շա՜տ էր ուզում սովորել թռչել: Նա մայրիկին ասաց. -Մայրիկ, ես ուզում եմ սովորել թռչել:
Մայրիկը նրան ասաց.
-Դավիթ ջան, դու մարդ ես: Դու չես կարող թռչել սովորել: Դու թևեր չունես: Դու թռչուն չես:
Դավիթն էլ պատասխանեց.
– Ես կարող եմ: Դեռ կտեսնեք:
Անցավ որոշ ժամանակ: Մի օր Դավիթը տեսավ, որ իր ուսերին փետուրներ են աճում: Մի քանի օր հետո նա սկսեց թռչել, իսկ մայրիկը սկսեց հավատալ հրաշքներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *